Փետրվարի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 88,9 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.0 %-ով։ Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից։
Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 37.5 %-ը կամ 33.4 հազ. մարդ՝ նախորդ տարվա 31,2 հազ. մարդու փոխարեն:
Համաձայն զբաղվածության պետական գործակալության տվյալների՝ գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 69.9 %-ը, կամ 62.2 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 3.0 %-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 64,7 %-ը կամ 40.2 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 19.1%-ը կամ 11.9 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 3.9% կամ 2.4 հազ. մարդ:
Զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված են 26.1 հազ. առաջին անգամ աշխատանք փնտրողներ, որոնցից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 35,9 %:
Ըստ կրթական կազմի բաշխվածության՝ բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 13.3 %-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 17.2%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 5.4 %-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 54.6 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.5 %-ը: