«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի գործունեությանը վերաբերող ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ուղարկած փաստաթղթերի հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիմնարկի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով չեն կատարել տնկարանի պահպանության պարտականությունը, որի հետևանքով անհայտ անձանց կողմից առերևույթ կատարվել է 741 հատ թույայի տնկիների 1.852.500 ՀՀ դրամի խոշոր չափերով գողություն: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից:
«Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են բերվել հանցավոր արարքի հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգով կատարված հաշվարկի համաձայն՝ արձանագրված վերոհիշյալ խախտումների հետևանքով ընդհանուր առմամբ պատճառվել է էական՝ 7.603.273 դրամի վնաս՝ առանց հողի նախկին տեսքի բերելու իրականացվելիք ծախսերի։
Նկատի ունենալով, որ այդ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել հողը փչացնելու, շրջակա միջավայրին դիտավորությամբ կամ անզգուշությամբ էական վնաս պատճառելու հանցագործության հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ»,- նշվել է հաղորդագրության մեջ: