Հայաստանում ձվի շուկայում դեֆիցիտը կարող է լինել սաբոտաժի հետևանք: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
Ըստ Գևորգյանի, աուդիտի առաջին արդյունքները ցույց են տալիս, որ մանրածախ շղթաների մարժայի փոփոխություն չի եղել, այսինքն `շղթաները չեն բարձրացրել գները:
«Քննարկվում է 3 վարկած: Արդյոք խոշոր արտադրողները հետապնդե՞լ են արհեստական դեֆիցիտի ստեղծման նպատակ, կա՞ գնի չարաշահում` հիմնվելով այդ դեֆիցիտի վրա, և կա՞ն արդյոք կազմակերպություններ, որոնք ձու են հանում շուկայից` նման իրավիճակ ստեղծելու համար»,- նկատեց ՏՄՊՊՀ նախագահը:
Գևորգյանը չբացառեց, որ խոսքը սաբոտաժի մասին է: «Եթե սաբոտաժ ասելով հասկանում ենք արհեստական դեֆիցիտ, ապա դա հնարավոր է, քանի որ սա այն վարկածներից մեկն է, որը մենք պետք է դիտարկենք»,- ասաց նա: