Տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր Facebook-յան էջում անդրադարձել է ձվի շուկայում առկա խնդիրներին:
Նշենք, որ տևական ժամանակ է ձվի շուկայում կա դեֆիցիտ և գնի բարձրացում:
«Երկուշաբթի օրը մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ ձվի գինը կիջնի: Եղավ ճիշտ հակառակը: Իսկ հինգշաբթի օրը նշեց, որ ինքը չի կարող զանգել արտադրողին և ասել՝ գին իջեցնեն:
Հանձնաժողովն իր գործը պետք է անի, ոչ թե սպասարկի գործող իշխանությունների և օլիգարխների շահերը` չհիմնավորված սպասումներ առաջացնելով հանրության մոտ»,-նշել է Սուրեն Պարսյանը:
Հավելենք նաև, որ երեկ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարեց, որ Հայաստանում ձվի շուկայում դեֆիցիտը կարող է լինել սաբոտաժի հետևանք: