Ընթացիկ տարվա մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 7.4 %, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.9 % գնաճ: Գների վրա մեծապես ազդել են ձկան և ծովամթերքի, կաթնամթերքի, յուղերի և ճարպերի, մրգի՝ 1.6-6.9 % գնաճերը: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական կոմիտեից։
Մրգի շուկայում մարտին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 10.9 %, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 6.9 % գնաճ:
Պաշտոնական տվյալներով՝ յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 19.7 %, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 2.5 % գնաճ։ Արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը մեկ տարում կազմել է 50.4 %, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 5.4%:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 13.1 %, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.3 % գնաճ:
Ձվի գինը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ աճել է 52.5 %-ով, իսկ 2021թ. հունվարի համեմատ գրանցվել է 1.4 % գնանկում:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 40.6 %, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.2 % գնաճ:
Բանջարեղենի շուկայում մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 1.4% գնաճ, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 4.7 % գնանկում: