ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արեն Մկրտչյանը վարչապետից հետաքրքրվեց նոր և գերժամանակակից պղնձաձուլարան կառուցելու հնարավորության մասին։ Ի՞նչ հեռանկարներ կան և ի՞նչ իրադրություն ունենք այս պահին։
Նիկոլ Փաշինյանը, հաստատելով, որ, այո, Հայաստանը որպես պղնձի պաշարներով հարուստ երկիր, հետաքրքրություն է առաջացնում շատ երկրների ու ներդրողների մոտ, բայց քննարկումները հանգեցնում են նրան, որ այս ոլորտի հետ կապված ևս մեզ համար շատ կարևոր են կոմունիկացիաները։ Նրա խոսքով՝ պղնձի ձուլման արտադրությունն ունի առանձնահատկություններ, որոնք շատ էական են դարձնում երկաթուղու գոյությունը։
«Նոր պղնձաձուլարանի հիմնումը, ատոմակայանի կառուցումը և երկաթուղու գործարկումը ես նայում եմ նույն հարթությունում։ Այսինքն՝ կրկին անհրաժեշտություն է առաջանում դեպի Իրան և դեպի Ռուսասատան երկաթուղային հաղորդակցության գործարկումը»,-ասաց վարչապետը։
Նա ևս մեկ անգամ շեշտեց Հայաստանի ապաշրջափակման կարևորությունը, սակայն կարծիք հայտնեց, թե այս ուղղությամբ Ադրբեջանը որդեգրել է ոչ կառուցողական մոտեցում։