Կառավարության նախորդ տարվա կատարողականը ներկայացնելուց հետո ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի աշխատանքների մասին։
Գորգիսյանը հարցրեց՝ Հյուսիս-Հարավի խնդիրն ինչ-որ կերպ լուծվելո՞ւ է, քանի որ Աշտարակի հատվածում ևս աշխատանքները դադարեցված են։
«2020թ․-ը բարենպաստ չէր, բայց տարեվերջին հաջողվեց մեր չինացի գործընկերներին բերել Հայաստան, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված չվերթներ չկային։ Մենք հայտնել ենք Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի 42 կիլոմետրանոց ճանապարհի շինարարության մեկնարկի մասին»,-ասաց նախարարը՝ նշելով, որ այժմ փորձնական աշխատանքներ են կատարվում։
«Նախատեսվում է, որ այս տարվա աշնանն արդեն Թալինից մինչև Գյումրի 42 կմ-անոց հատվածում մեկ ուղղությամբ ասֆալտապատ ճանապարհ կունենանք։ Կառավարության կողմից կա որոշում տալ նաև Հյուսիս-Հարավ ճանապարհի հարավային ճանապարահատվածի շինարարույան մեկնարկը։ Խոսքը Սիսիան-Քաջարան և Քաջարանից Ագարակ ուղղության մասին է, այստեղ ունենալու ենք երկու թունել»,-ասաց Պապիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։