2021թ․ մարտին աշխատատեղերի թվի աճ ենք ունեցել։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախորդ տարվա համեմատ հարկման բազա ունեցող աշխատատեղերն ավելացել են 2500-ով։ 2019թ․ մարտի համեմատ աշխատատեղերի թիվն ավելի է 38 հազարով։ Հարկման բազան կազմել է ավելի քան 131 մլրդ և այդ ցուցանիշը 2020թ․ համեմատ ավել է 7,5 միլիարդով»,-ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով գրանցված ցուցանիշները։
Վարչապետը հարցրեց՝ նո՞ր, թե՞ ստվերից դուրս եկած աշխատատեղեր են՝ ՊԵԿ նախագահն ասաց։
«Այո, թվերը բխում են հենց այդ բազայից, որտեղ հաշվետվությունը ներկայացրել են հենց հարկ վճարողները այն աշխատատեղերի վերաբերյալ որի մասով եկամուտ է վճարվել և դրանցից եկամտային հարկ է պահվել։ Թվերի հավաստիության մասով կասկածելն ուղղակի անմտություն է։ Դատելով ապրանքաշրջանառության ծավալներից՝ ապրիլ ամիսը 2019թ․ համեմատ ապրանքաշրջանառության և գործարքնների քանակով ունի 20-22 տոկոս աճ»,-ասաց ՊԵԿ նախագահը։
ՊԵԿ նախագահը հայտնեց, որ վերլուծություններից պարզ է դառնում, որ միջին աշխատավարձը կազմել է 211,5 հազար դրամ, ինչը 2019-ի համեմատ աճել է 28 հազար դրամով։ շ
Իր հերթին ՀՀ վարչապետը նշել է, որ այս պահի դրությամբ երկրում 620 հազար աշխատատեղ կա և առաջին անգամ 600 հազար աշխատատեղերի շեմը հաղթահարվել է 2019 թվականին: Նա հայտնեց, որ 2018թ․ համեմատ 2021-ին աշխատատեղերը ավելացել են 85000-ով։
Մանրամասները՝ տեսանյութում․