ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է իր աջակիցների հետ ունեցած երեկվա հանդիպմանը։ Նա իր Facebook-յան էջում նշել է հանդիպման կարևոր շեշտադրումների մասին։
«Այո՛, գնաճը զսպելու հնարավորությունն առկա է, և այն հնարավոր է շտկել շատ կարճ ժամանակահատվածում՝ 1 ամսվա ընթացքում։ Այնպիսի երկրում, որտեղ բնակչության 25-30 տոկոսն աշխատում է գյուղատնտեսության ոլորտում, գյուղատնտեսության նախարար չունենալն ուղղակի զավեշտ է։ Այդ ոլորտում քաղաքականություն մշակող առանձին մարմին չկա։ Պետք է վերականգնել այդ նախարարությունը։
Սեփական ժողովրդից նեղանալն անշնորհակալ գործ է։ Եթե պրոբլեմի հետ ես առնչվում, ապա առաջին հերթին ինքդ քեզ պետք է հարց տաս։ Պետք է գամ ժողովրդի խնդիրները լուծելու, նրա կենսամակարդակը բարձրացնելու։ Եթե մենք ինքներս մեզ չվնասենք, մեզ դժվար է վնասել»,-նշել է Ռոբերտ Քոչարյանը։