ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև Պետականության և խաղաղարարության հիմնադրամի միջոցներից «Հայաստանի աջակցությունը հակամարտության ազդակիր ընտանիքներին» դրամաշնորհի նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Հարցի զեկուցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց․
«Անցած տարվա նոյեմբերին վարչապետի հայտարարած ճանապարհային քարտեզի շրջանակներում մենք իրականացրել և իրականացնում ենք սոցիալական աջակցության ծրագրեր մեր տեղահանված և տուժած քաղաքացիների համար։ Զուտ սոցիալական միջոցառումների թիվը 25 է։ Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել 25-ից թվով 4 միջոցառումների գծով հանդիսանալ անհատույց համաֆինանսավորող և ցանկանում է 3 մլն 718 հազար գումարի չափով դրամաշնորհ տրամադրել ՀՀ կառավարությունը՝ որպես խթան այդ միջոցառումներին։
Մանրամասները՝ տեսանյութում․