ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ հատուկ նիստում անդրադարձավ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններին:
Նրա խոսքով՝ 2018-ին, երբ ստանձնել է վարչապետի պաշտոնը, Կառավարությունը բիզնեսին ունեցել է 274 մլրդ դրամի պարտք, ինքն այդ խնդիրը լուծել է։
«Սա այն գումարն էր, որը ՀՀ օրենսդրությամբ բիզնեսը պետք է չվճարեր, այսինքն՝ այդ գումարը պետք է մնար բիզնեսի և տնտեսվարողի տրամադրության տակ, բայց դրանք ամենատարբեր ձևերով և եղանակներով հարկային մարմինների կողմից մուտքագրվել են միասնական գանձապետական հաշիվ կամ պետական հաշվեհամարներ:
Կարևոր եմ համարում արձանագրել, որ այս երեք տարվա ընթացքում այս պարտքի պրոբլեմը լուծվել է ոչ միայն դե ֆակտո վճարումների տեսքով, այլև ինստիտուցիոնալ առումով: 2021 թ. մայիսի 1-ի դրությամբ, ըստ էության, պետությունը բիզնեսին ժամկետանց պարտք չունի, այսինքն՝ այդ պարտքը զրոյացվել է: Սա նշանակում է, որ մենք շուրջ 500 մլն դոլար վերադարձրել ենք բիզնեսին»,- նշեց Փաշինյանը:
Նա կարևորեց նաև այս ընթացքում իրենց կատարած ճանապարհաշինական աշխատանքը։
Փաշինյանն ընդգծեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ավելի շատ ճանապարհ է կառուցվել, քան յոթ տարվա ընթացքում։
Մանրամասները՝ տեսանյութում․