62 երկրների մասնակցությամբ` Դուբայի աշխարհի առևտրային կենտրոնում այսօր պաշտոնապես բացեց իր դռները Միջին Արևելքի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսը համավարակից ի վեր #ATMDubai 2021։
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն պետական տաղավարով տեղական մի շարք զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ մասնակցում է ցուցահանդեսին` աշխարհին ներկայացնելով Հայաստանի գաստրո, արկածային, մշակութային գրավչությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։
Հատկանշական է, որ չնայած համավարակով պայմանավորված ճամփորդական սահմանափակումներին, ցուցահանդեսին մասնակից երկրների քանակը անսպասելի մեծ էր։ Ինչն, իհարկե, պայմանավորված է այն հանգամանքով, որ համաշխարհային զբոսաշրջությունը սկսում է առողջացման միտումներ արձանագրել։