Կառավարության այսօրվա՝ հունիսի 3-ի նիստում ընդունված նախագծերից մեկով սահմանվում է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:
ՀՀ կառավարության կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները օգտագործելով անմշակ կաշվե արտադրանքը:
Ներկայումս Հայաստանում կաշվի վերամշակում իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։
Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սկզբնական հումքի արտահանման սահմանափակման պայմաններում ներքին շուկայում այդ հումքի 1 տոկոս նվազման և արտադրողներին համապատասխան որակով , ծավալներով մատչելի դառնալու դեպքում կաշվի և կոշիկի արտադրության ծավալներն ավելանում են շուրջ 16,1 տոկոսով, կոշիկի արտադրությունից ստացված շահույթը՝ 29,7 տոկոսով և համապատասխան արտադրատեսակների գծով պետական բյուջեի եկամուտները՝ 5,9 տոկոսով: ՀՀ-ում կաշեգործության համար անհրաժեշտ հումքի առկայության պարագայում կվերագործարկվեն կաշի վերամշակող ընկերությունները, կստեղծվի 300-350 նոր աշխատատեղ:
Ներկայումս «Կաշի» ԲԲԸ տարածքում գործունեություն է ծավալում Ar-Leather/ARMA ընկերությունը, որի արտադրական հզորությունները կազմում են տարեկան 6000տ կովի կաշի և 500 հազ. հատ ոչխարի մորթու վերամշակում: Ընկերությունը ներկայումս սարքավորումներ է ներկրել Արգենտինայից և Իտալիայից , նախատեսում է մինչև 150 աշխատատեղի ստեղծում:
Տեղական երկրորդային հումքի բացակայության պարագայում` ընկերությունները ստիպված կլինեն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցնել իրենց արտադրական գործունեությունը:
Նախագծով նախատեսվում է տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովում և արտադրանքի մրցունակության բարձրացում:Հումքային բազայի ապահովում և խնայողաբար օգտագործում, տեղական արտադրության զարգացում:
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` հաշվի առնելով հանրապետության բիզնես-շրջանակների առաջարկությունները:
Այն նախագծի ընդունումը հնարավորություն կտա ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում` սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում կնպաստի երկրի պաշտպանության և անվտանգության ապահովմանը: