Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է միջազգային տնտեսական ֆորումի հանդիսավոր բացմանը։ Այս մասին նա հայտնել է Facebook-յան իր էջում։
«Ֆորումի շրջանակներում հունիսի 3-5 մասնակցելու եմ արդի տնտեսական հիմնախնդիրների շուրջ քննարկումների և հանդիպումների։ Քննարկումներից մեկը, որին արդեն մասնակցել եմ այսօր, զարգացող երկրների վենչուրային տնտեսությունների թեմայով էր։
Վենչուրային կապիտալի թեման առանցքային է մեր երկրի տնտեսության համար: Դրանց ակտիվ ներգրավմամբ կկարողանանք խթանել ձեռներեցությունը, նորարարությունը եւ դրանով նպաստել մեր երկրի տնտեսության արագընթաց զարգացմանը»,-գրել է նա։