«Եթե Ամուլսարի շահագործմամբ կդադարի Ջերմուկի՝ որպես կուրորտ գոյությունը, ապա դա նշանակում է, որ չպետք է այն շահագործել»,- այս մասին այսօր Ջերմուկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կշահագործվի հանքավայրը:
Բնակիչները շարունակեցին պնդել՝ արդյոք հաշվի կառնվի ջերմուկցիների կարծիքը, նույնիսկ եթե հայտնվի դրական եզրակացություն: Ավելին, քաղաքի 4 հազար բնակչից 3 հազարը ստորագրել է հանքը չշահագործելու պահանջի տակ:«Երեք սերունդ ջարդելով չպետք է ձեզ հանքափոր դարձնենք: Չեք ուզում՝ չի շահագործվի»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը, ապա շարունակեց «Երեկ մենք հանդիպել ենք Քաջարանի բնակիչներին: Այնտեղ մեծ մասը հանքի աշխատողներ են: Դա ավանդույթ է: Պատկերացրեք, եթե այնտեղ մենք փակենք հանքն ու քաղաքը կուրորտ դարձնենք: Այսինքն՝ պետք է հաշվի առնվի տեղի բնակիչների կարծիքը: Չի կարելի կտրուկ քայլեր անել՝ հաշվի չառնելով մարդկանց կարծիքը և ավանդույթները»: