Հայաստանում ապրանքների արտահանման թույլտվության տրամադրման ժամկետները կկրճատվեն: Որոշումը կայացվել է հունիսի 10-ին կառավարության նիստում:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի խոսքով՝ նախաձեռնությունը նպատակ ունի նպաստել տնտեսվարող սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեությանը՝ օգտագործելով «մեկ պատուհանի» սկզբունքը:
Ներկայումս թույլտվություն ստանալու փաստաթղթերն իրականացվում են բացառապես թղթային տեսքով: Առաջարկվում է swis.trade.gov.am մեկ պորտալում դիմումներն ու ուղեկցող փաստաթղթերը ընդունել էլեկտրոնային եղանակով:
Ներկայացված փաստաթղթերին ապրանքների համապատասխանության հայտարարագրերը դիտարկելու համար հատկացվել է 5 աշխատանքային օր, սակայն կառավարության որոշման ընդունմամբ այդ ժամկետը կրճատվել է՝ դառնալով 3 աշխատանքային օր: 7 աշխատանքային օրվա փոխարեն 5 աշխատանքային օր կհատկացվի բուսական արտադրանքի արտահանման թույլտվություն տալու համար, իսկ թանկարժեք մետաղներ երրորդ երկրներ արտահանելու համար` 5 աշխատանքային օրվա փոխարեն հարցը կքննարկվի 3 օրվա ընթացքում: