«Արմենիա» ավիաընկերությունը հայտնել է Երևանից Բաթումի սեզոնային չարթերային չվերթների իրականացման մեկնարկի մասին։ Այս մասին հաղորդել է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:
Առաջին չվերթը ավիաընկերությունն իրականացրել է երեկ.
«Երևան-Բաթումի-Երևան չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ մինչեւ հունիսի 22-ը, իսկ հունիսի 22-ից սեպտեմբերի 15-ը ՝ շաբաթական երկու անգամ։ Երեքշաբթի օրերին երկու չվերթ կիրականացվի։
Գրեթե մեկ տարվա դադարից հետո Վրաստանը միջազգային կանոնավոր ավիահաղորդակցությունը վերսկսել է 2021 թվականի փետրվարի 1-ից։
Ինքնաթիռով Վրաստան մտնելու համար օտարերկրացիները պետք է ունենան փաստաթուղթ, որը հաստատում է կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսը և ՊՇՌ-թեստի բացասական արդյունքը։ Օտարերկրացիները կարող են միայն ՊՇՌ-թեստ ներկայացնել, բայց Վրաստանում գտնվելու երրորդ օրը պետք է ևս մեկ թեստ կատարվի»։
Նշենք, նաև որ Երեւան-Թբիլիսի-Բաթումի գնացքները ևս գործում են։ Հունիսի 16-ին առաջին ուղևորատար գնացքը Երևանից Վրաստան է ուղևորվել։