2021 թվականի հունիսի 23-ի դրությամբ ՀՀ-ից արտահանվել է 12.860 տոննա ծիրան։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեցին Էկոնոմիկայի նախարարությունից։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը կազմել է 1860 տոննա։
Նախարարության փոխանցած տվյալներով՝ ՀՀ-ից ծիրան հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։
Նշենք, որ այս տարի, ըստ այգեգործների, հանրապետությունում ծիրանի ոչ այնքան առատ բերք է սպասվում։
Արարատի մարզի Արմաշ համայնքի այգեգործ Հակոբ Զեյնալյանը Armenia Today-ի հետ զրույցում ասաց, որ ծիրանի ծաղկման շրջանում գարնանը տեղացած անձրևներն ու հետո նաև գրանցված ցածր ջերմաստիճանն ազդել են բերքատվության ցուցանիշների վրա:
Նույն պատկերն է նաև հարևան Արմավիրի մարզում՝ այստեղ ևս ծիրանի բերքն առատ չէ:
Արմավիրի մարզի այգեգործների տեղեկացմամբ՝ գարնանը գրանցված ցրտահարությունից ծիրանենին տուժել է։