Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է արդեն 86 հազար տոննա թարմ գյուղմթերք, որը կրկնակի ավելի է քան անցած տարի։
Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Armenia Today-ի հարցին, թե կարող է վստահեցնել, որ խաղողի, լոլիկի մթերումները նորմալ կընթանան։
«Մինչ այս պահը մոտ 12 հազար տոննա ծիրան է արտահանվել, ընդ որում լավ գնով, որովհետև այս տարվա բերքը լավն է»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․