Արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրով զբաղվելու լիցենզիա ունեցող անձի կողմից լիցենզավորման կանոնների խախտման դեպքում նշանակվում է տուգանք յուրաքանչյուր դեպքի համար նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկից մինչև 20.000-ապատիկի չափով։ ԱԺ արտահերթ նիստում «Վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցի քննարկմանը հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը:
Նա մանրամասնեց, որ կարգավորման նպատակն է ապահովել արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ պատշաճ վերահսկողությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։