Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց գյուղմթերքի և ծիրանի արտահանման ցուցանիշները։
«Արտահանման մասով ամեն ինչ շատ լավ է։ Մինչ այս պահը ծիրանի արտահանումը կազմել է 21 հազար տոննա՝ նախորդ տարվա 7200 տոննայի համեմատ։ Մենք արդեն գերազանցել ենք նախորդ տարվա ամբողջ ծավալը։ Նախորդ տարի արտահանումը եղել է 19 հազար 700 տոննա, իսկ հիմա արդեն 21 հազար տոննա է։ Իսկ ընդհանուր գյուղմթերքի առումով վիճակն ավելի լավ է։ Ընդհանուր առմամբ, մենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտավորապես կրկնակի ավելի գյուղմթերք ենք արտահանել»,- ասաց Քերոբյանը։
Նա նշեց, որ այս տարի էապես ավելի լավ արդյունք է լինելու, քան 2019 և 2020 թվականներին։