Տարին երկնիշ տնտեսական աճով փակելու պլանն ուժի մեջ է։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։
Նա նշել է որ տարեսկզբին խոսել է ՀՆԱ-ի երկնիշ աճին հասնելու հնարավորության մասին։
Նրա խոսքով՝ այսօր աստիճանաբար երկիրը մոտենում է այդ ցուցանիշին։
Նշենք, որ Համաշխարհային բանկը Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը թողել է անփոփոխ ՝ 3,4 տոկոս 2021թ.։ ՀԲ-ի մարտյան կանխատեսմամբ ՝ 2021 թ. Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանման աճը կկազմի 8,7 տոկոս։ Ընթացիկ հաշվի դեֆիցիտը ՀԲ-ն Հայաստանի համար կանխատեսում է 2021 թ. ՀՆԱ-ի 4,8 տոկոսի մակարդակում՝ 2022 թ. ՀՆԱ-ի մինչև 5,5 տոկոսի աճով:
Ընթացիկ հաշվի դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ, ԱՄՀ-ի կանխատեսմամբ, 2021-ին կբարձրանա մինչև ՀՆԱ-ի 6,7 տոկոս և 2022-ին կնվազի միայն մինչև 6,6 տոկոս: ՀՀ ԿԲ արտաքին առևտրի 2021 թվականի համար կանխատեսում են արտահանման 1-3% աճ և 2-4%-ով ներմուծման նվազում, իսկ ընթացիկ հաշվի դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կլինի 2-4%-ի սահմաններում։