Առաջիկա 5 տարում Եվրամիությունը Հայաստանին կհատկացնի ավելի քան 1,5 միլիարդ եվրո մի շարք առանցքային ծրագրերի իրականացման համար, այդ թվում ՝ Սյունիքի մարզի զարգացման: Փաստաթուղթը ներկայացվել է նախօրեին Բրյուսելում, այն կարևորում է այն նախաձեռնությունները, որոնք Եվրահանձնաժողովը պատրաստվում է իրականացնել մինչև 2025 թվականը Արևելյան գործընկերության անդամ երկրներում, ասվում է ԵՄ կայքում:
Ինչ վերաբերում է Հայաստանին, Եվրամիությունը նախատեսում է․
1. Աջակցել 30,000 մանր ու միջին բիզնեսների` կայուն, նորարար և մրցունակ տնտեսության համար,
2. Խթանել սոցիալ-տնտեսական զարգացումը և հաղորդակցությունը` աջակցելով Հյուսիս-Հարավ միջանցքին,
3. Ներդրումներ կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության ու տեխնիկայի ոլորտներում,
4. Ամրապնդել հարավային շրջանների դիմադրողականությունը,
5. Ներդրումներ կատարել «կանաչ» Երևանի համար` էներգիայի արդյունավետ օգտագործման և բնությանը ավելի քիչ վնաս հասցնող ավտոբուսների գործարկման ուղղությամբ: