ՀՀ Ազգային ժողովն 113 «կողմ», 1 «դեմ» ձայներով ընդունեց «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Համազասպ Դանիելյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բանկում ներդրված ավանդի մուտքագրման օրվա համար ևս եկամուտ ստանալու հնարավորություն տալ ավանդատուին:
Մանուկյանը նշել էր, որ ավանդատուները հնարավորություն կունենան շուրջ 350 մլն դրամ հավելյալ եկամուտ ստանալ։ Բայց այնուհանդերձ, օրենքի հիմնական նպատակը խախտված արդարության վերականգնումն է։
Նախկինում այն ավանդատուները, որոնք ավանդ են մուտքագրել, այդ մուտքագրված օրվա համար որևէ կարգի եկամուտ չեն ստացել, մինչդեռ բանկային հատվածն այդ օրվա համար հնարավորություն ունի այդ գումարների դիմաց որոշակի գումարներ ստանալ: