Հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 8.8 % գնաճ, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 2.4 % գնանկում: Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեից։
2021 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում շաքարավազը թանկացել է 43.2 -ով: Միաժամանակ, ինչպես նշում է աղբյուրը, ընթացիկ տարվա մայիսին 2020 թվականի մայիսի համեմատ շաքարավաազի գինը նվազել է 1.0 տոկոսով:
Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021 թվականի հունիսին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է գնի 20,2 տոկոս անկում, իսկ 2021 թվականի մայիսին 2020 թվականի մայիսի համեմատ՝ 4,8 տոկոս (առանձին ձկնատեսակների միջին գինը 2021 թվականի հունիսին 2020 թվականի հունիսի համեմատ աճել է 23,5 տոկոսով, իսկ 2021 թվականի մայիսին 2020 թվականի մայիսի համեմատ’ 5,5 տոկոսով):
2021 թ. հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ բանջարեղենը թանկացել է 17.5%-ով, միրգը՝ 9%-ով, ձուն՝ 41,3%- ով, յուղն և ճարպը` 36.5%-ով:
Բենզինի և դիզվառելիքի գները հունիսին ընթացիկ տարվա մայիսի համեմատ աճել են համապատասխանաբար 6,2 և 4,5 տոկոսով: 2021թ. հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բենզինը և դիզվառելիքը թանկացել են համապատասխանաբար 59.2%-ով և 47.1%-ով: