Հունվարի 19-ից ուժի մեջ է մտել «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում։
Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող ՉԺՀ քաղաքացիները մյուս պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու օրվանից մինչև իննսուն օր ժամկետով։
Նշենք, որ համաձայնագիրը ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2019թ. դեկտեմբերի 10-ի նիստում։