Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին բարձր է գնահատել Իրանի և Եվրասիական տնտեսական միության կապերի մակարդակը՝ շեշտելով տնտեսական մարմնի կարևորությունը: Ելույթ ունենալով Թեհրանում առաջին մասնագիտացված եվրասիական ցուցահանդեսի բացման արարողությանը՝ նա շեշտեց, որ Եվրասիական տնտեսական միությունը կարևոր և հեռանկարային միություն է տնտեսվարող սուբյեկտների համար:
«Իրանի և Եվրասիական միության միջև արտոնյալ առևտրի մասին համաձայնագիրը ձեռք է բերվել երկար բանակցությունների և կողմերի ջանքերի արդյունքում, և սույն համաձայնագրի կնքումից անցած մեկուկես տարվա ընթացքում այն ունեցել է նշանակալի ազդեցություն Իրանի և Եվրասիական միության անդամ երկրների միջև առևտրի ծավալի ավելացման վրա»,- ասաց նա:
Իրանի դեսպանը տարբեր երկաթուղային գծերը դեպի Ադրբեջան, Հայաստան և Թուրքմենստան գնահատել է որպես Հյուսիս-հարավ, Արևելք-Արևմուտք կարևոր միջանցքներ, և հույս հայտնել, որ այդ երկաթուղիները կվերածնվեն: