ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջումգրառում է կատարել՝ ներկայացնելով 2019 թվականին Հայաստանում թողարկված ՀԴՄ կտրոննների թիվը, որը և ցույց է տալիս առևտրաշրջանառության աճը։
«Ճշգրտված տվյալների համաձայն՝ 2019 թվականի ընթացքում Հայաստանում թողարկվել է 120 միլիոն 36 հազար 875 հատով կամ 38 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին:
Արդյունքում՝ 2018 թվականի համեմատ արձանագրվել է 345 միլիարդ 413 միլիոն դրամի կամ 21.9 տոկոսով ավելի առևտրաշրջանառություն»,- նշել է ՀՀ վարչապետը:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր այն քաղաքացիներին ովքեր պահանջում են ՀԴՄ կտրոն և բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր նույնիսկ առանց պահանջի տալիս են ՀԴՄ կտրոնը: