ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Պետական տուրքի մասին» մասին օրենքը։
Նախագծի զեկուցողն էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն է։
Տեղեկացնենք, որ կառավարությունն առաջարկում է պղնձի խտանյութի, մոլիբդենի և հարակից ապրանքների վրա լրացուցիչ արտահանման տուրք սահմանել մինչև տարեվերջ՝ հաշվի առնելով, որ միջազգային շուկայում այս մետաղների գներն աճել են։
Նախագծով՝ պղնձի, մոլիբդենի հանքանյութի արտահանման տուրքը կավելանա 15 տոկոսով։
Վահան Քերոբյանը վստահեցրեց, որ մոտակա տարիներին պղնձի գները միայն բարձրանալու են։
Նա նաև հավաստիացրեց, որ նախագիծը վնաս չի հասցնի հանքարդյունաբերողների գործունեությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։