ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է2020 թվականի՝ Հայաստանի տնտեսական ակտիվության պոտենցիալի մասին իր կարդացած կանխատեսումներին և վերլուծություններին, որոնք համադրելով 2019 թ-ի տվյալների հետ եկել է այն եզրակացությանը, որ պետք է դուխ տալ հայկական բիզնեսին և այն կգրավի աշխարհը։
«Այսօր կարդում էի կանխատեսումները և վերլուծությունները 2020 թվականի՝ Հայաստանի տնտեսական ակտիվության պոտենցիալի մասին:
Համադրելով 2019 թ-ի տվյալների հետ, եկա եզրակացության. պետք է դուխ տալ հայկական բիզնեսին, չխանգարել, չվիրավորել, չնեղացնել, չկոտրել ու նրանք կգրավեն աշխարհը:
Շատ տաղանդավոր են մերոնք: Ահավոր տաղանդավոր: Անկեղծ եմ ասում»,- ընդգծել է ՀՀ վարչապետը: