Երևանի ավագանին այսօրվա՝ դեկտեմբերի 25-ի նիստում, որոշում կայացրեց 2020 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանել:
Համաձայն սահմանվող արտոնության՝ Երևանի վարչական տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց 2019 թվականի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը:
2020 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, դրանք սահմանելով.
1) Երևանի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 58.34 տոկոսի չափով.
2) Երևանի վարչական տարածքում առևտրի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 72.92 տոկոսի չափով.
3) Երևանի վարչական տարածքում հանրային uննդի և զվարճանքի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար 2020 թվականի տեղական տուրքի դրույքաչափի 70 տոկոսի չափով:
Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի դիմումը՝ տեղական տուրքի արտոնություն ստանալու մասին:
Նախատեսված արտոնությունները կիրառվում են նաև այն տնտեսվարողների համար, ովքեր ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հաշվառվել կամ գրանցվել են 2020 թվականի հունվարի 1-ից: