«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքը կընդլայնվի. 8000 հա տարածք կա, որը պետք է ընդգրկվի արգելոցի մեջ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Նախարարը նշեց, որ արգելոցի տարածքն ուսումնասիրել են և եկել այն եզրակացության, որ դրա սահմանները բավական կտրտված են ու անտրամաբանական։
«Խոսրովի անտառի սահմանը պետք է մեծանա, սակայն ի հաշիվ այն տարածքների, որոնք կեսաբազմազանության համար կարևոր են, այլ ոչ թե գյուղատնտեսական նշանակության հողերի։ Միաժամանակ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում կան հողեր, որոնք արոտավայրեր են, ու կարիք կա դրանք հանելու արգելոցի տարածքից»,–ասաց Էրիկ Գրիգորյանը։
Նախարարը հայտնեց նաև, որ արգելոցի գույքագրման, քարտեզագրման աշխատանքներն արվել են, և կադաստրի պետական կոմիտեի հետ ամեն ինչ հստակեցվել է։