Россельхознадзор-ը տեղեկացրել է ադրբեջանական վարակված կարտոֆիլի հայտնաբերման մասին։
Նշվում է, որ «Россельхознадзор»-ից ադրբեջանցի գործընկերներին խնդրել են հետաքննություն անցկացնել նման խախտման պատճառները պարզելու համար, իսկ հետագայում Ռուսաստան առաքվող խմբաքանակներում կարանտինային օբյեկտի հայտնաբերման դեպքում կառույցը ստիպված կլինի ժամանակավոր սահմանափակումներ մտցնել Ադրբեջանից կարտոֆիլի մատակարարումների վրա:
Բացի այդ, «Россельхознадзор»-ը տեղեկացրել է, որ Ռուսաստան ներմուծվող լոլիկներում կարանտինային օրգանիզմների հայտնաբերման դեպքում (մասնավորապես` լոլիկի պտուղների շագանակագույն կնճիռների վիրուսի (ToBRFV) հայտանաբերման դեպքում) արգելք կսահմանվի վարակված բեռներ ուղարկող ձեռնարկությունների արտադրանքի մատակարարման վրա: