2021 թվականի առաջին կիսամյակում Եվրասիական տնտեսական միությունում գյուղատնտեսության արտադրանքի արտադրությունը 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ ավելացել է 0,6 տոկոսով և կազմել 33,7 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչության Էքսպրես-վերլուծությունից։
Հայաստանում (6,4%), Ղազախստանում (3,2%), Ղրղզստանում (1,3%) և Ռուսաստանում (0,2%) գյուղատնտեսական արտադրանքի աճ է գրանցվել: Բելառուսում արտադրությունը փոքր-ինչ նվազել է։