Վերջին երկու ամսում հանրապետությունում հավաքվել է ավտոմեքենաների շուրջ 11 հազար հնամաշ թափք:Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նաև նշել է այն հասցեները, որտեղ կարելի է հանձնել ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները)՝ որպես մետաղի ջարդոն։
Այդ հասցեներն են՝
1. Երևան
– Այվազովսկու 4/2
– Արտաշատյան խճուղի 5/1
Հեռախոս՝ 091-41-59-36
2. Գյումրի
– Գյումրու կայարանամերձ տարածք, հեռ. 077-41-99-51
– Շարա Տալյան 7/2, հեռախոս 093-85-89-99
3. Վանաձոր
Հյուսիսային փ. 14, հեռախոս 093-41-81-16
4. Մասիս
Սայաթ Նովա 15, հեռախոս 093-24-03-32
5.Չարենցավան
Երևանյան 2, հեռախոս 098-89-92-73
Համաձայն Նիկոլ Փաշինյանի գրառման՝ բոլոր նշված հասցեներում մեքենաների չկտրտված կմախքները գնվում են 1 տոննան 10-12 հազար դրամով, գնումը կատարում է «Մետեքսիմ» ՍՊԸ-ն։
«Ուշադրություն – Բոլոր այն դեպքերում, երբ մի տեղում կուտակված կլինեն ոչ պակաս քան 12 ավտոմեքենայի կմախք, ընդունող կազմակերպության տեխնիկան կմոտանա տվյալ տարածքին և կիրականացնի ավտոմեքենաների կմախքների տեղափոխումը:
Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ վերը նշված հեռախոսահամարներով: Եթե զբաղված լինի, ավելի ուշ զանգեք: Դա նշանակում է շատերն են զանգում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ միաժամական կոչ անելով Հայաստանն աղբից մաքրել: