Կապանի օդանավակայանում շարունավում են վերակառուցման աշխատանքները, որոնք շուտով կմոտենան ավարտին: Այս մասին հաղորդում է Armradio.am-ը:
Ինչպես նշում է աղբյուրը, օդանավակայանը շահագործման կհանձնվի 2020 թվականի գարնանը, և ըստ նախնական տվյալների՝ Կապան-Երևան-Կապան չվերթը կարժենա 40,000 դրամ։
«Սյունիք օդանավակայան» ՍՊԸ տնօրեն Կարեն Վարդանյանն նշել է, որ ՝նախատեսվում է ունենալ 20 և ավելի աշխատակից, որոնք 1 ժամում կսպասարկեն մոտ 100 ուղևորի:
Շահագործման կհանձնվի նաև 19 տեղանոց չեխական Լ 410 ինքնաթիռը։
Նշենք, որ Սյունիքի օդանավակայանի վերագործարկումը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական խոշոր նախագծերից է։