ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը խորհրդարանում ներկայացրեց, թե ինչպես է պատկերացնում տնտեսության առողջացումն ու զարգացումը այն իրավիճակում, որն այսօր առկա է Հայաստանում։
Ըստ Վահե Հակոբյանի՝ անհրաժեշտ է ընթացիկ ծախսերը կրճատել։ Բացի այդ, առաջիկա տարիների համար պետք է ակնկալել հարկաբյուջետային կոնսոլիդացիա՝ ուղղված պետական պարտքի կայունացման վերադարձին։ Նա անհրաժեշտ է համարում նաև կտրուկ միջոցառումներ ենթադրող օրենսդրական փոփոխություններ, որոնք բարենպաստ միջավայր կստեղծեն բիզնեսի համար։
Պետությունն ամեն ինչ պետք է անի բիզնեսի համար, բիզնեսը պետք է հարկեր տա, ամեն ինչ անի պետության համար, միասին ստեղծեն արժեք, որը կաշխատի սոցիալական հարցերը լուծելու համար, ոչ թե դրանք լուծել՝ պետական պարտքի հաշվին»,- կարևորեց տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածուն։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ անհրաժեշտ է բացահայտել և կրճատել բոլոր տեսակի անարդյունավետ ծրագրերը և մեծացնել տնտեսական աճ ստեղծող ծախսերը։
Վահե Հակոբյանի կանխատեսմամբ՝ եթե տնտեսական ճիշտ քաղաքականություն չտարվի, շուտով առաջանալու է սոցիալական ճգնաժամ։
Մանրամասները՝ տեսանյութում։