ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Սինոփսիս Արմենիա» ընկերության հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Այս մասին տեսանյութ է տեղադրել Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում:
Վարչապետը շնորհավորել է ընկերությանը հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ` նման ընկերության մուտքը Հայաստան համարելով շատ կարևոր իրադարձություն Հայաստանի համար:
«Չնայած այդ ընկերության մուտքը տեղի է ունեցել 15 տարի առաջ, սակայն այն համընկնում է մեր կառավարության ձգտումներին…Մենք ցանկանում ենք Հայաստանը տեսնել ինժեներական և տեխնոլոգիական երկիր»,- հավելել է Վարչապետը` կարևորելով Ըներության Գործատու-Աշխատող կապի նոր մակարդակը, որն աշխատանքային մշակույթի առումով Հայաստանի համար առանձնահատուկ է:
Ըստ Վարչապետի` ընկերությունն այս ոլորտի առաջամարտիկներից է Հայաստանում, իսկ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը կարևոր է, և այս ոլորտի աշխատողը շատ արագորեն կարող է իր տեղը գտնել աշխատաշուկայում:
«Հնարավորի սահմաններն ընդլայնելը Հայաստանում պետք է դառնա առաքելություն: Քանի որ ընդլայնելով հնարավորի սահմանը, ընդլայում ենք մեր երկրի սահմանը, մեր հնարավորությունների սահմանը»,-ասել է Վարչապետը:
««Սինոփսիս Արմենիա»-ն արձանագրել է այնպիսի արդյունք, որ կարելի է փաստել, որ նա հաղթանակել է, իսկ այդ հաղթանակն անշրջելի է»,-եզրափակել է Փաշինյանը: