Հայաստանում գազի սակագինը հունվարի 1-ից չի բարձրանա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ սակագնի մոդելի համար ներկայացված առաջարկներում ձմեռային ամիսներին բարձրացման մասին խոսք չի գնում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ հանձնաժողովը սակագնի՝ բավականին երկար ժամկետով մոդելի առաջարկ է արել: «Այն առաջարկներում, որոնք մենք արել ենք, ձմեռային ամիսներին որևէ բարձրացման մասին խոսք չի գնում»,-ասաց Բաղրամյանը՝ հավելելով, որ հունվարի 1-ից գազի գինը չի բարձրանա:
Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ անգամ ընթացակարգային առումով հնարավոր չէ հունվարի 1-ից սակագինը բարձրացնել: «Նունիսկ, երբ լինում է բարձրացման վերաբերյալ հայտ կամ սակագնի վերանայում, ապա դրա ուսումնասիրության համար պահանջվում է որոշակի ժամկետ:
Ցանկացած դեպքում, երբ հանձնաժողովը սակագների վերաբերյալ որոշում է կայացնում, դրանք ուժի մեջ են մտնում 30 օր հետո: Ոչ միայն ընթացակարգային, այլ նաև օրենքների առումով էլ հնարավոր չէ, որ փոխվի»,-ընդգծել է Հովհաննես Բաղրամյանը: Հարցին՝ արդյոք ձմռանից հետո սակագները կբարձրանան թե՞ ոչ՝ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ դա կախված է բանակցությունների արդյունքից։