ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ: Այդ մասին գրառում է կատարել նախարարը ֆեյսբուքյան իր էջում:
Հանդիպման ընթացքում նախարարն իրանցի իր գործընկերոջն է ներկայացրել առկա փոխգործակցությունը ընդլայնելուն ուղղված հայկական կողմի տեսլականն ու առաջարկները:
Մտքեր են փոխանակվել ճանապարհաշինության համար անհրաժեշտ օրգանական կապակցանյութի` նավթային հիմքով բիտումի Հայաստան մատակարարման պայմանների, գազ` էլեկտրանէներգիայի դիմաց փոխանակման ծրագրի շրջանակում եղած հնարավորությունները առավել արդյունավետ կերպով օգտագործելու շուրջ:
Հանդիպման ընթացքում նշված ոլորտներում գործնական քայլեր իրականացնելու նպատակով ձեռք են բերվել հեռանկարային կարևոր պայմանավորվածություններ:
Նախարարը հանդիպման ավարտին պարոն Զանգանեին հրավիրել է Հայաստան: