Նվազման 5-ամյա տեմպերի միտմանը փոխարինելու է եկել աճը: 2019թ. Հայաստանում կացության քարտ ունեցող օտարերկրյա քաղաքացիների թիվը կտրուկ աճել է մինչև 20%` հասնելով 18 856-ի: Նման գրառում է կատարել Invest in Armenia-ի հիմնադիր Հովսեփ Պատվականեանը ֆեյսբուքյանիր էջում:
Քաղաքացիների բաշխումն ըստ երկրների ունի հետևյալ տեսքը.
1.Ռուսաստան-3910
2.Իրան-3025,
3.Հնդկաստան-2295,
4.Սիրիա-1927,
5.ԱՄՆ-1211,
6.Ուկրաինա-966,
7.Վրաստան-743,
8.Լիբանան-437,
9.Չինաստան-371,
10.Ֆրանսիա-287,
11.Կանադա-208,
12.Գերմանիա-143,
13.այլ-3333
Հետաքրքրական է այն, որ եթե Հնդկաստանի քաղաքացիների համար կարևորը կրթությունն է, ապա մյուսների համար` աշխատանքը: