Հայաստանից մեղրի արտահանման ծավալների կտրուկ աճ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարարությունը։
Ըստ նախարարության հաղորդագրության՝ 2021թ. հունվար-հուլիս ամիսներին արտահանվել է շուրջ 65 տոննա մեղր, այն դեպքում, երբ նախորդ ողջ տարվա ընթացքում արտահանվել է 19 տոննա։
Ըստ հաղորդագրության՝ ավելացել է նաև մեղր արտադրողների թիվը. Հայաստանից արդեն 11 կազմակերպություն մեղր է արտահանում։