Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի գնման ռեզերվների ծավալները հասել են 487,7 մլն դոլարի: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի այն հարցին՝ արդյոք այս հանգամանքը որևէ խնդրով է պայմանավորված, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ մեր երկրում այսքան արտարժույթ առաջին անգամ է հայտնվում:
Կենտրոնական բանկի նախագահի խոսքով՝ այդ հոսքը ստերիլիզացվում է, գնում են այդ արտարժույթը և այդ ծավալի գումար էլ մտնում է տնտեսության մեջ:
«Այստեղ երկակի էֆեկտ ունենք, մի կողմից պայքարում ենք դոլարիզացիայի դեմ, մյուս կողմից տնտեսություն ենք ներարկում դրամական միջոցներ: Այդ առումով վստահ եմ, որ այս տարի կունենանք աննախադեպ ռեզերվների ծավալ»,- ընդգծել է Արթուր Ջավադյանը։
ԿԲ նախագահի խոսքով՝ այս տարվա սեպտեմբերին այդ ռեզերվները մոտ 200 մլն դոլարով ավելի են, իսկ հոկտեմբերին ու տարեվերջին կունենանք ավելի լավ ցուցանիշներ: