«Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել, համաձայն որի` Երևանում Մետրոպոլիտենի նոր կայարանի և ճոպանուղու կառուցումն ընթացքի են ստացել:
Ինչպես նշել է խմբակցության անդամը, գրեթե ավարտին են մոտեցել նախագծանախահաշվարկային աշխատանքները, պարզ է դարձել ճոպանուղու երթուղու մանրամասն ճանապարհը:
Շուտով քաղաքապետարանի կայքում կտեղադրվեն էսքիզները:
Ինչ վերաբերում է ներդրումային ծրագրերին, ապա դրանք առաջացրել են ներդրողների մեծ հետաքրքրությունը: