Արմավիրի մարզի Ապագա համայնքում պետական աջակցությամբ հիմնված խելացի անսանաշենքը հաջողությամբ իրականացնում է իր գործունեությունը և նոր աշխատակիցների կարիք ունի։ Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարարությունը։
Աղբյուրը նշում է, որ պետական ֆինանսավորմամբ ծրագրի իրականացմանն արդեն մասնակցել է 70 քաղաքացի: Անասնապահության զարգացման նախագծին ներգրավվել է 21 շահառու, որոնց ջանքերով հանրապետություն է առաքվել 1200 գլուխ տոհմային անասուն՝ հիմնականում Գերմանիայից: Յուրաքանչյուր կով օրական արտադրում է միջինը 20 լիտր կաթ: Որոշ տնտեսություններ արդեն զգում են աշխատողների պակաս, որը լրացնում են Հնդկաստանից վարձու աշխատողներով:
Այս շենքերի կառուցման համար պետությունը դրամաշնորհներ է տրամադրում ուղղակի սուբսիդավորման միջոցով համապատասխանաբար 5,5 մլն դրամի, 11,5 մլն դրամի և 17,5 մլն դրամի, այսինքն՝ գումարի առնվազն 50%-ի չափով:
Սահմանամերձ շրջաններում և զինվորական ծառայության ընթացքում քաղաքացիական պարտքը կատարելիս հաշմանդամություն ստացած անձանց համար սուբսիդիաները կկազմեն համապատասխանաբար 7,7 մլն դրամ, 16,1 մլն դրամ և 24,5 մլն դրամ: 2019-2021 թվականների համար նախատեսվում էր ներդնել 3,2 մլրդ դրամ և կառուցել 230 «խելացի տնտեսություն»: