Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիացի հայտնի գործարար, Electricité de France ընկերության խորհրդի նախկին նախագահ և գլխավոր տնօրեն, Veolia Environnement ընկերության նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլյոյին:
Հենրի Պրոգլյոյին նշել է, որ շարունակում է աշխատել մի շարք կարևոր ու մասնագիտացված միջազգային խմբերի հետ՝ Հայաստան ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում խոսվել է շրջակա միջավայրի, ենթակառուցվածքների զարգացման, թափոնների վերամշակման և արդյունավետ կառավարման ոլորտներում փոխգործակցության հնարավորությունների ու հեռանկարների մասին։
Արմեն Սարգսյանը իր խոսքում անդրադարձել է նաև նախագահական նոր նախաձեռնության՝ գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) ծրագրի և դրա շրջանակում համագործակցության հնարավորությունների մասին:
Նախագահը ֆրանսիացի գործարարի հետ հանդիպել էր դեռևս այս տարվա փետրվարին՝ Փարիզում, որից հետո գործարարը մասնակցել էր նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ Դիլիջանում կայացած՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովին»: