«Սալեխարդի ձկան գործարան» ՍՊԸ-ն նախատեսում է դուրս գալ հայկական շուկա: Գործարանը Յամալո-Նենեցի ինքնավար օկրուգի ձեռնարկությունների շարքում առաջինն էր, որ ձուկ արտահանելու իրավունք ստացավ, ինչը թույլ կտա նրան տարեկան մոտ 240 տոննա արտադրանք մատակարարել այլ երկրներ:
Գործարանը մուտք է գործել Մաքսային միության ձեռնարկությունների գրանցամատյան, TACC-ին հայտնել են տարածաշրջանային կառավարության մամուլի ծառայությունից:
«Մոտ ապագայում «Սալեխարդը» կսկսի ձկնամթերքի արտահանման ծրագրերը Ղազախստան և Բելառուս, իսկ ավելի ուշ՝ Ղրղզստան և Հայաստան:
Խոր մշակված ձկնամթերքի արտահանման ներուժը գնահատվում է տարեկան 240 տոննա, ինչը հավասար է 1 միլիոն տուփ պահածոյի: Արդեն բանակցություններ են վարվում օտարերկրյա հաճախորդներին ձկան պահածոների մատակարարման պայմանագրերի շուրջ: Նախատեսվում է, որ ապրանքների առաքումը կսկսվի երկու շաբաթվա ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ: