Չնայած Հայաստանի արտահանման ցուցանիշը ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների համար 4,6% աճ է արձանագրել, սակայն նվազման վրա լրջագույն ազդեցություն է թողել արտահանման ծավալների կրճատումը պղնձի մասով, որը կազմել է շուրջ 51 մլն դոլար: Ինչպես Էկոնոմիկայի նախարարությունն է նշում, նման անկումը կապված է երկրի խոշորագույն ձեռնարկություններից մեկի` Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի գործունեության դադարեցման հետ, որում և կազմակերպվում էր այս արտադրությունը:
VallexGroup կառույցի մեջ մտնող և Armenian Copper Programme ընկերությանը պատկանող գործարանը արդեն մեկ տարի է, ինչ չի աշխատում: Լոռու մարզի ոչ այնքան մեծ Ալավերի քաղաքի համար, որն ունի շուրջ 13 հազար բնակչություն, իրադարձությունների նման շրջադարձը լրջագույն հարված դարձավ, քանի որ շուրջ 600 մարդ աշխատում էր այնտեղ: Ավելի վաղ տեղի բնակիչները ստիպված էին հաղթահարել մերձակա տարածքում գտնվող Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի հործունեության դադարեցման հետևանքները, որտեղ ևս աշխատում էին հարյուրավոր մարդիկ: Թեղուտ իրադարություններից մի քանի ամիս անց Ալավերդու բնակիչները բախվեցին ևս մեկ խոշոր ձեռնարկության փակման խնդրի: Շատերի համար դա դարձավ արտագաղթի պատճառ` հայրենիքի սահմաններից դուրս աշխատելու և իրենց ընտանիքի գոյությունը ապահովելու նպատակով:
Ալավերդիում գումար վաստակելու այլ ուղիներ փնտրելու հարցը բավական բարդ է, քանի որ քաղաքը իր գոյությամբ պարտական է այդ ոլորտներում արդյունաբերության զարգացմանը, որտեղ ամբողջ ենթակառուցվածքը կառուցված է ըստ խոշոր գործարանի պահանջների:
Գործարանի գործունեության դադարեցման գլխավոր պատճառը շրջակա միջավայրին հասցվող էկոլոգիական վնասն է: Մեկ տարի առաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հաշվարկել են, որ վնասի չափը հասնում է գրեթե 400 մլն դրամի: Ընդ որում անմիջապես մեկնաբանեցին, որ նույնիսկ եթե պղնձամոլիբդենային գործարանը միջոցներ ձեռնարկի վնասակար արտանետումների մակարդակը նվազեցնելու համար, միևնույն է` այն կունենա իմիտացիոն բնույթ: Շրջակա միջավայրի նախարարության կազմի մեջ մտնող Պետական տեսչությունում հաշվարկել են, որ անհրաժեշտ է գործարանի կապիտալ արդիականացում, քանի որ զտիչների կիրառմամբ կամ նման այլ քայլերով հնարավոր չէ հասնել զգալի արդյունքների թունավոր նյութերի արտաետումների մակարդակի նվազեցման տեսանկյունից:
Կապիտալ արդիականացում իրականացնել և բնապահպանական տեսչության բոլոր կարգադրությունները կատարել փաստացիորեն չհաջողվեց: Ընկերությունն առանց այդ էլ բավական բարդ ֆինանսական դրության մեջ էր. գույքային համալիրը տվյալ պահին գրավի տակ էր, որը հասնում էր շուրջ 500 մլն դոլարի: Սակայն իշխանությունների դիրքորոշումը բավական խիստ էր: «Ընկերությունը կա ´ մ կարդիականացվի, կա ´ մ կփակվի». նման ձևով էր մեկնաբանել Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի շուրջ ձևավորված իրավիճակը փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Ընդ որում գործարանի փակումը ոչ միայն բացասական սոցիալ-տնտեսական ազդեցություն է ունեցել տարածաշրջանի վրա, այլև` երկրի մակրոտնտեսական ցուցանիշների: Չէ որ հանքարդյունաբերությունը նախկինի նման շարունակում է մնալ Հայաստանի տնտեսական աճի շարժիչ ուժ, իսկ խաղից նման հզոր խաղացողի դուրս գալը չէր կարող աննկատ մնալ: Այդ պատճառով այսօրվա գլխավոր հարցը հետևյալն է. իսկ ի ՞ նչ կլինի հետո:
Արդյոք կան միջանկյալ որոշումներ կամ պայմանավորվածություններ ընկերության և Կառավարության միջև` ստեղծված իրավիճակից դուրս գալու համար` հետաքրքրվեցինք Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից:
Նախարարն անմիջապես ընդգծեց, որ հաշվի առնելով վնասակար արտանետումների բարձր մակարդակը` ընկերությունը չի կարող աշխատել այնպես, ինչպես առաջ էր:
«Եթե խոսենք ինչ-որ ժամանակավոր որոշումներից, միևնույն է` դրանք լինելու են ժամանակավոր, քանի որ 3 կամ 6 ամիս անց մենք կրկին կկանգնենք նույն էկոլոգիական խնդիրների առաջ: Վերջիվերջո Կառավարությունը երկարաժամկետ հեռանկարում մտադիր չէ գնալու զիջումների նման կարևոր հարցի մասով, որը կապված է ընկերության կողմից էկոլոգիական նորմերի խախտումների հետ»,-նշել է նախարարը:
Արդյունքում այսօրվա օրակարգում է ընկերության վերափոխման նպատակահարմարության հարցը, քանի որ Կառավարությունը չի գնա զիջումների էկոլոգիական խախտումների հարցում:
Լիանա Սիրունյան