Այս տարվա առաջին կիսամյակում կենսաթոշակների և նպաստների գծով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը խնայել է 3.8 միլիարդ դրամ: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս ոլորտում խնայողությունը պայմանավորված է ոլորտներում կոռուպցիայի դեմ հետևողական պայքարով և արդյունավետության բարձրացմամբ։
«Խնայված միջոցները կծառայեն սոցիալական ապահովության ոլորտում այլ, երկար տարիներ չֆինանսավորված ծրագրերի ֆինանսավորմանը»,-ասված է Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ։