ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է տեղեկատվություն, ըստ որի՝ վերջին 7 ամիսների ընթացքում մրգային գինիների արտահանման ծավալն աճել է 41% – ով, իսկ արտահանվել է 6.3 մլն դոլարի գինի:
Ընդ որում, Փաշինյանը նշել է, որ եթե նախկինում կասկածով էր վերաբերվում նման գինիներին, ապա Սարյան փողոցում կազմակերպված գինու փառատոնը այցելելուց հետո ,համոզվել է, որ հայ գինեգործները հաջողության են հասել, մասնավորապես, նռան գինու պատրաստման հարցում, որն ունի հայկական նոր բրենդ դառնալու բոլոր հնարավորությունները: